Հասարակություն Ռազմական 

Հավաք-խորհրդակցություն ՊՆ-ում

analitik.am

Սեպտեմբերի 22-ին Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։

ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել և քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։ Պաշտպանության նախարարը հրահանգել է հետևողական լինել կատարվող աշխատանքների հարցում և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար:

Արշակ Կարապետյանը նաև հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից