Հասարակություն 

Եղանակն՝ առաջիկա օրերին

analitik.am

Մայրաքաղաքի առանձին հատվածներում սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ:

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 23-ին, 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 23-ին, 24-ին աստիճանաբար կնվազի 7-10-ն աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից