Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին

analitik.am

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

Կարդենաս-Շիֆ-Շերմանի փոփոխության մեջ նշվում է, որ Կոնգրեսը կարծում է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին»:

Նախագիծը նաև կոչ է անում զեկույց պատրաստել Ադրբեջանի կողմից դրսևորված պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ քաղաքացիների դեմ անթույլատրելի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:

Նախագիծը պահանջում է հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք 2020 թվականին օգտագործվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար:

Նախագծի համահեղինակներն են կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Էնդի Լևինը, Գաս Բիլիրակիսը, Զոյի Լոֆգրենը, Ֆրենկ Փալոունը, Ջեն Շչակովսկին, Դևիդ Վալադոն, Ջուդի Չուն, Աննա Էշուն, Քեթի Փորթերը, Յանգ Քիմը, Ռաջա Կրիշնամուրթին, Դինա Տիտուսը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից