Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք

analitik.am

Հայաստանում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 939 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255648 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1669977 վերջին մեկ օրում` 5823 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11396 պացիենտ. մեկ օրում ավելացել է 324-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 237855 անձ` վերջին մեկ օրում 592 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 5200 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1197 է:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից