Բարի օր Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Քաղաքականություն 

Պատվաստումը վարակվելու ռիսկը չի բացառում. ՀՀ առողջապահության նախարար (տեսանյութ)

analitik.am

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել 100 տոկոսով որևէ բան։ COVID-ի դեմ դեղամիջոցները ինչպիսի՞ արդյունավետություն ունեն, երաշխավորո՞ւմ են 100 տոկոսանոց առողջացում։ Թվերը ցույց են տալիս, որ ոչ։ Պատվաստված վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք»,– ասաց Ավանեսյանը` հավելելով, որ տվյալ պարագայում պատվաստումները և ՀՀ-ում գործող սահմանափակումները միտված են վարակի տարածումը հնարավորինս բացառելուն։

Ինչ վերաբերում է հետպատվաստումային բարդացումներին, նախարարի խոսքով, Հայաստանում մինչ օրս եղել են առողջության հետ կապված գանգատներ` բարձ ջերմություն և այլն։ Անհրաժեշտության դեպքում նրանց կրկնակի հետազոտության ծախսը, Ավանեսյանի խոսքով, պետությունը վերցրել է իր վրա։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից