Բարի օր Հասարակություն Տնտեսություն Քաղաքականություն 

Հա՛մ Պապիկյանը, հա՛մ ես, հա՛մ իմ տեղակալը հոլի պես ֆռռում ենք, մի երկու օրվա հարց է, կլուծենք․ Վահան Քերոբյան (տեսանյութ)

analitik.am

Մի երկու օրվա հարց է, կլուծենք։ Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող խաղողագործների հետ զրուցելիս ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացրած խաղողի մթերման խնդրին։

«Մեխանիզմը փոխելու ենք և սուբսիդավորվող վարկերը կիրառվելու են միայն այն պայմանագրերի վրա, որոնք կնքվել և գրանցվել են մինչև այս տարվա մեջ»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ընկերություններին դրդեն պայմանագրերը կնքել մինչև դեկտեմբերի 31-ը։

Գյուղացիները կոչ արեցին նախարարին վերահսկողություն իրականացնել ընկերությունների նկատմամբ, որպեսզի իրենք ստիպված չլինեն նրանց քմահաճույքով շարժվել։ «Դուք գիտեք, որ հա՛մ Պապիկյանը, հա՛մ ես, հա՛մ իմ տեղակալը հոլի պես ֆռռում ենք»,- ասաց նախարարը։

Գյուղացիները դժգոհեցին, որ մարզպետն իրենց գյուղի տեղը չգիտի, իսկ նախարարն էլ արձագանքեց․«Հիմա էլ կգնաս, կասես էկոնոմիկայի նախարարը մեր գյուղի տեղը չգիտի»։ Գյուղացիները նկատեցին, որ մարզպետն այլ է, նախարարը՝ այլ, և իրենց հարցը լուծող չկա։

Վահան Քերոբյանը կրկին վստահեցրեց, որ հարցը քննարկում են, մեկ-երկու օրվա հարց է։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից