Միջազգային Քաղաքականություն 

Շոյված եմ. Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ամերիկյան պատժամիջոցային ցանկում հայտնվելը

analitik.am

«Rossia Today» լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցային ցուցակներում հայտնվելու մասին լուրը:

«Ես շոյված եմ: Առանց պատժամիջոցների մեր օրերում պարկեշտ մարդու համար արդեն մի տեսակ անհարմար է: Առավել ևս նման հիանալի թիմի համար: Գործընկերներիս հրավիրում եմ միասին նշելու հայրենիքին մատուցած ծառայությունների այս միջազգային ճանաչումը»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ասել է Սիմոնյանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կարգավորումների հարցով հանձնաժողովը հավանության էր արժանացրել 35 ռուսաստանցի պաշտոնյաների, գործարարների և լրագրողների դեմ միջոցների մասին օրենքի նախագիծը, որոնք, ըստ Վաշինգտոնի, մասնակից են մարդու իրավունքների խախտումներին:

Նրանց թվում են երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Ցանկում ընդգրկվել են նաև Մարգարիտա Սիմոնյանը և ՌԴ Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից