Իրավական Հասարակություն 

Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել

analitik.am

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկի Ալեքսանյանը հայտնում է․

«Հարգելի հայրենակիցներ, Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել 2021 թ-ի սեպտեմբերի 25-ին ժամը՝ 12:30-ին»,- գրել է նա:

Ավելի վաղ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նա տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից