Բարի օր Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը կմեկնի ՌԴ

analitik.am

Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին և առողջություն մաղթելով վիրավորներին:

Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը:

ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցավակցական խոսքի համար: Նա բարձր է գնահատել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում է համարել տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտել է բազմաբևեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև առաջիկայում Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր:

Նույն շարքից