Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել. 168.am

analitik.am

Flightradar24-ի տվյալներով, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը Flightradar24-ին հղում անելով, գրել էր, թե «թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել»:

168.am-ը փորձել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) ճշտել՝ թուրքական ի՞նչ մասնավոր ինքնաթիռ է չարտերային թռիչք կատարել դեպի Երևան և ի՞նչ նպատակով: Կոմիտեից խոստացել են ճշտել տեղեկությունը և հետ զանգահարել, սակայն, մոտ 1 ժամ հետո անգամ ոչ մի զանգ չի եղել:

Ավելի ուշ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից առաջարկել են հարցը գրավոր ուղարկել: Լրատվամիջոցը նշում է, որ կհետևեն այդ «հորդորին», քանի որ այս օրերին, երբ ակտիվացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման, առավել քան երբևէ հետաքրքիր է՝ արդյո՞ք թուրքական մասնավոր ինքնաթիռով Երևան դրական նոր ազդակներ են «փոխանցվել»:

Բայց Քաղավիացիայի կոմիտեի այս խորհրդավոր հապաղումը, իհարկե, հարցեր է առաջացնում: Թուրքիայից Հայաստան մեր օդային սահմանը բաց է, և թուրքական մասնավոր ինքնաթիռների չարտերային թռիչքներ դեպի Հայաստան կարող են իրականացվել (այլ հարց է, թե ինչու՞ է հիմա այդ տարածքը բաց): Հարցն այստեղ այն է, որ ՔԱԿ-ից հարցի գրավոր ձևակերպման պահանջը ողջամիտ կասկածներ է առաջացնում առ այն, թե, ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են եղել այդ ինքնաթիռում, և ի՞նչ նպատակով են եկել մեր երկիր, հատկապես՝ որ այդ, թվում է, թե աննշան լուրը հայտնվել է նաև ադրբեջանական քարոզչամիջոցների ուշադրության կենտրոնում:

 

Նույն շարքից