Կորոնավիրուս Հասարակություն 

ԱԱՏՄ-ն իրականացրել է 152 ստուգայց

analitik.am

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 4 կենտրոնների մասնագետները՝ ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 152 ստուգայց։

Արձանագրվել է 41 խախտում։

Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Ստեփանավան, Տաշիր, Կապան, Սիսիան, Մասիս, Աբովյան քաղաքներում, Այնթափ, Խարբերդ համայնքներում։

Ստուգայցերով եղել են նշված համայնքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, պետական կառույցներում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, հանրային տրանսպորտում։

Խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։

Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։

Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 150 տնտեսավարողների մոտ, այդ թվում՝

մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 54,

դեղատներ՝ 6,

գրասենյակային տարածքներ՝ 9,

տրանսպորտ՝ 80 և այլն։

Արձանագրվել է 17 խախտում»։

Նույն շարքից