Միջազգային Քաղաքականություն 

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Կիրգիզստանի նախկին նախագահին

analitik.am

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Կիրգիզստանի Հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին, որը Հայաստան է ժամանել Երևանի սլավոնական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով: Այս մասին հայտնում է առաջին նախագահի մամուլի խոսնակը:

Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են, ինչպես ԱՊՀ, այնպեսև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նրանց առանձնապես մերձեցրել է այն հանգամանքը, որ երկուսն էլ քաղաքականություն են եկել գիտությունից:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից