Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Եվրոպայում գազի պաշարները հասել են վերջին տասնամյակի նվազագույն մակարդակին

analitik.am

Եվրամիության երկրները և Մեծ Բրիտանիան այս ձմռանը կբախվեն գազի և էլեկտրաէներգիայի կտրուկ գնաճի հետ՝ գազի պահեստարանների՝ մոտ 72 տոկոսով լցված լինելու պայմաններում, հայտնել է «РБК»-ն:

Հրապարկման մեջ նշվում է, որ անցյալ տարի պահեստարանները հագեցած են եղել 94 տոկոսով: Ամենավատ իրավիճակը Ավստրիայում է, որտեղ գազի պահեստարանները լցված են 50 տոկոսով. վառելիքի ամենաքիչ պաշարներով հաջորդում են Նիդերլանդները (54 տոկոս) և Պորտուգալիան (58 տոկոս): Եվրոպայում ռուսական գազի ամենախոշոր սպառող Գերմանիայի պահեստարանները լցված են 64 տոկոսով:

Պահեստարանների պաշարները սկսել են նվազել դեռևս 2020 թվականի ձմռանը: ԵՄ-ում ցուրտ եղանակի պատճառով վառելիքի սպառման ծավալներն ավելացել են: S&P Global Platts-ի վերլուծաբան Ջեյմս Հաքստեփը պնդում է, որ այլ գործոնների թվում է ասիական երկրներում գազի մեծ պահանջարկը:

Նույն շարքից