Բարի օր Գլխավոր Հասարակություն Տնտեսություն Քաղաքականություն 

Թևակոխում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ, հայտարարելու ենք միջազգային մրցույթ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

analitik.am

Այսօր կառավարության նիստին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը սահմանվեց առաջնահերթություն։

Ըստ հիմնավորման՝ այն հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով թևակոխում են Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ։ «Հիմա մենք արդեն մրցութային փաթեթներն ենք պատրաստելու և հայտարարելու ենք միջազգային մրցույթ, և հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի»,- ասաց նա։

 

Նույն շարքից