Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

analitik.am

«Մենք գտնվում ենք մի պայմաններում, որ խոսում են նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ թաքուն պրոցեսներ ժողովրդից չպետք է տեղի ունենան»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Բա էլ թաքունը ո՞րն է, եթե մենք պարզում ենք, որ միայն Թուրքիայի՝ միջազգային հանցագործ նախագահ Էրդողանի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը փորձում է իրենց հետ հանդիպումներ ունենալ, էն էլ՝ փորձում է»,- հավելեց նա:

«Ես բոլոր դեպքերում կարծում եմ, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչ բան է պոպուլիզմը, ինչ բան է պարզապես խոսքեր ասել և իրականում անել դրա լրիվ հակառակը»,- նշեց Վարդևանյանը:

 

Նույն շարքից