Հասարակություն Տնտեսություն 

Եկամտային հարկի ստացումը այսուհետ 15 օրվա փոխարեն կտևի 3 օր. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

analitik.am

Կառավարության որոշմամբ՝ եկամտային հարկի վերադարձի համար հիփոթեքային վարկի վարկառու և (կամ) համավարկառու հանդիսացող անձանց կողմից եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նախատեսվում է նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասին տեղեկանքը բացառապես ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգավորումներ։

Նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, որը նշեց, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են լինելու։ «Մենք փոխում ենք համակարգը, առաջին անգամ դիմելու դեպքում նույն փաստաթղթերն են ներկայացվելու, մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվելու է լոգին, փասվորդ, որի միջոցով անձնական գրասենյակ է ունենալու և ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ են գեներացվելու, և դիմում է գեներացվելու, որը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է հարկային մարմին և գործող աշխատանքային 15 օրվա փոխարեն՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվին»,- ասաց նա։

 

Նույն շարքից