Բարի օր Հասարակություն Քաղաքականություն 

Այս մարդն ուղղակի մի օր թուրքի կոշիկներն է լիզում, մյուս օրը՝ ադրբեջանցու. Աննա Մկրտչյան (տեսանյութ)

analitik.am

«Հերթական սուտն է, ԱԺ նախագահը ոչինչ չի արել, որ պաշտոնյաներին հրավիրի ԱԺ` քննարկման»,- այս մասին այսօր` սեպտեմբերի 24-ին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«10 օրից ավելի  է, ինչ այստեղ՝ ԱԺ-ում, ԱԺ աթոռին նստած անձնավորությունը հավաստիացնում էր, որ ընդդիմությունը խնդրել է, անպայմանորեն մենք հրավիրելու ենք, մենք խնդիր չունենք, բաց ենք. հեսա կզանգեմ ԱԱԾ պետին, արտգործնախարարին և այլն, հերթական սուտն է, որովհետև այս անձնավորությունը, վստահ եմ, որ ոչինչ չի արել: Նույնիսկ ԳՇ պետի մակարդակով ընդդիմության հարցերին պատասխան չտրվեց»,- շարունակեց նա:

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին և անվտանգային հարցերին՝ Աննա Մկրտչյանն ասաց, որ այս իշխանությունները միայն մեկ պատասխան են տալիս, թե «այս իշխանությունը ի՞նչ անի», և երկրի ղեկավարը «ուղղակի մի օր թուրքի կոշիկներն է լիզում, մյուս օրը՝ ադրբեջանցու»:

 

Նույն շարքից