Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Եթե ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթն ունենա նույն պարտվողական բովանդակությունը, չունենա ազգային արժանապատվության առանցք, կարող ենք փաստել, որ այս իշխանական խունտան երկիրը կործանելու է. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

analitik.am

«Երբ տևական ժամանակ թշնամի երկրից եկող ազդակներին՝ ոչ «դրական» ազդակներին, քանի որ գործող իշխանական խունտան թշնամու միայն «դրական» ազդակներն է ուզում տեսնել,  տարբեր մակարդակներով հայտարարություններին, որոնք պարունակում են լկտի լեքսիկա՝ մեր երկրի նկատմամբ, զրո արձագանք է լինում՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, ԱԳՆ-ի, գոնե խորհրդարանի պատգամավորների մակարդակով, և Ալիևին պատասխանում ենք մենք՝ ընդդիմադիրներս, վերջնարդյունքը լինում են նմանօրինակ ելույթները՝ ՄԱԿ-ում»,- անդրադառնալով ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանին Ադրբեջանի նախագահի ելույթի շեշտադրումներին՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ ճեպազրույցում։

Նա ընդգծել է, որ թշնամի երկրի ղեկավարի հնչեցրած մտքերը ծայրահեղ վտանգավոր են մեզ համար։

«Օրինակ՝ «Արցախի հարցը փակված է» մոտեցումը, որին, դեռևս մի փոքր հույս ունեմ, որ այսօրվա Փաշինյանի ելույթում կլինի անդրադարձ։ Եթե ՄԱԿ-ում Փաշինյանի այսօրվա ելույթն ունենա նույն պարտվողական, կեղծ խաղաղասիրական բովանդակությունը, չունենա ազգային արժանապատվության հստակ առանցք, ապա մենք կարող ենք վերջնականապես փաստել, որ այս իշխանական խունտան ամեն ինչ անելու է, որպեսզի մեր երկիրը կործանվի»,- ասաց Մամիջանյանը։

 

Նույն շարքից