Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Ընդդիմադիր պատգամավորներին կարելի է ընդհանրապես զրկել պարգևավճարներից. Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)

analitik.am

«Չգիտես ինչու են մեր ընդդիմադիր գործընկերները մանդատները վերցրել, եթե ամեն հարցի վերաբերյալ պետք է լքեն նիստերի  դահլիճն ու հետո էլ հպարտությամբ հայտարարեն, որ իրենց  պարգևավճարը կամ աշխատավարձը տալիս են ուրիշներին»,- ԱԺ-ում նիստի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը։

Շարունակելով իր խոսքը՝ նա նշեց. «Բնական է, որ  պետք է տան, որովհետև եթե այսպես պետք է շարունակեն, կարելի է ընդհանրապես զրկել»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախքան նախագծերի փաթեթի քննարկումը՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ լքում են նիստերի դահլիճը։

 

Նույն շարքից