Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

«Sputnik V»-ի արդյունավետությունը դելտա շտամի դեմ գերազանցում է 83 տոկոսը. Գինցբուրգ

analitik.am

«Sputnik V» պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի դելտա շտամի դեմ, ըստ տարբեր աղբյուրների, տատանվում է 83% -ից մինչև 94% -ի սահմաններում: «Moderna» և «Pfizer» պատվաստանյութերն ունեն 50%-ից պակաս արդյունավետություն. այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Գամալեյի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուգը:

«Այն մոտեցումը, որ օգտագործվել է «Moderna» և «Pfizer» պատվաստանյութերի մեջ, դելտա շտամի դեմ իր արդյունավետությամբ ավելի վատ է աշխատում: Դրանց արդյունավետությունը, ոչ մեր, այլ այն առողջապահության նախարարությունների տվյալներով, որոնց տարածքում դրանք օգտագործվել են՝ գնահատվել է 40-50 տոկոս, այն ժամանակ, երբ «Sputnik V»-ի արդյունավետությունը դելտա շտամի դեմ, տարբեր հաշվարկներով, այսօր կազմում է 83-94 տոկոս»,- «ТАСС»-ի հաղորդմամբ՝ ասել է նա:

Գինցբուրգը նաև հայտարարել է, որ դելտա շտամով կարող են վարակվել նաև երեխաները, այդ պատճառով պատվաստանյութերն անհրաժեշտ են բնակչության բոլոր տարիքային խմբերին:

Նույն շարքից