Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Հունգարիայում հայտարարել են, որ չեն տրվի Եվրահանձնաժողովի ճնշմանը ԼԳԲՏ հարցում

analitik.am

Հունգարիան իր քաղաքականությունը չի փոխի երկրում համասեռամոլության քարոզչության արգելման հարցում և չի տրվի եվրոպական կառույցների ճնշմանը։ Այս մասին ուրբաթ Associated Press (АР) գործակալության հրապարակած հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Մենք փոխզիջման չենք գնա այս հարցերում, քանի որ ինքնիշխան երկիր ենք, ինքնիշխան ազգ։ Եվ ոչ մեկը, անգամ Եվրոպական հանձնաժողովը, չպետք է շանտաժի ենթարկի մեզ այս հարցերում»,- ասել է նախարարը։

Սիյարտոն դա անվանել է «զուտ քաղաքական որոշում» և «շանտաժ»՝ ընդգծելով, որ Բուդապեշտի դիրքորոշումը «համասեռամոլական հարաբերությունների քարոզչությունն» արգելելու հարցում մնում է անփոփոխ։ «Մենք փոխզիջման չենք գնա մեր երեխաների ապագայի հարցում»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովը հուլիսի 15-ին սկսել էր Հունգարիայի և Լեհաստանի նկատմամբ խախտումների վերացման իրավաբանական գործընթաց տեղի օրենքների պատճառով, որոնք, Բրյուսելի կարծիքով, ոտնահարում են սեռական փոքրամասնությունների իրավունքները։ Եթե Վարշավան և Բուդապեշտը չեն լսում ԵՀ պահանջները, Բրյուսելը կարող է նրանց դեմ հայցեր ներկայացնել Արդարադատության եվրոպական դատարան, որը տուգանքների սպառնալիքի տակ իրավունք ունի պարտավորեցնել այդ երկրներին կատարել Եվրահանձնաժողովի պահանջները։ Այդ նույն պատճառով ԵՄ իշխանությունները կանգնեցրել են նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքների վերացման նպատակով Հունգարիային ֆինանսական օգնության տրամադրման գործընթացը։

Նույն շարքից