Միջազգային Քաղաքականություն 

Նյու Յորքում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հանդիպումը

analitik.am

Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, այդ թվում, տնտեսական, էներգետիկ, առևտրային, գյուղատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակը:

Իրանի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ իրանական կողմը շահագրգռված է Ադրբեջանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմամբ:

Իրանի ԱԳՆ-ն էլ իր հերթին հաղորդում է, որ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպման ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել առկա պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

Հաղորդագրության համաձայն՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իրանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան երրորդ երկրներին խառնվել իրենց հարաբերություններին:

Նույն շարքից