Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Նյու Յորքում նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես նաև կայացել է արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ: Համանախագահները առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված կոնկրետ նպատակային միջոցառումներ և հնարավոր հաջորդ քայլերը: Համանախագահներն ընդգծել են, որ իրենց անփոփոխ վճռական աջակցությունը անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների ամբողջ սպեկտրին, որն իրականացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի կողմից:

Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր երկու երկրների ԱԳ նախարարների առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը։

Միջնորդներն, իրենց մանդատին համապատասխան, վերահաստատում են կողմերի հետ աշխատելու հավատարմությունը՝ ԼՂ հակամարտության հետ կապված և դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծման համար»:

Հայտարարությունում նաև նշվում է, որ սեպտեմբերի 24-ին համանախագահները և Անջեյ Կասպրշիկը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ և տեղեկացրել նրանք վերջին տարում ձեռնարկված ջանքերի, այդ թվում այդ գործընթացում վերջին իրադարձությունների մասին:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից