Բարի օր Իրավական Հասարակություն Քաղաքականություն 

Ժամանակին հենց Նիկոլ Փաշինյանն էր պայքարում վիրավորանքի քրեականացման դեմ, իսկ այժմ, քրեականացնելով վիրավորանքը, այն իր ձեռքին դարձրել է դագանակ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

analitik.am

Սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերի վերաբերյալ  քննարկմանը ներկա իրավապաշտպաններից Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ ժամանակին հենց Նիկոլ Փաշինյանն էր պայքարում վիրավորանքի քրեականացման դեմ, իսկ այժմ, քրեականացնելով վիրավորանքը, այն իր ձեռքին դարձրել է դագանակ։

«Ինչ վերաբերվում է ծանր վիրավորանք կոչված նոր հանցակազմին, ապա իրավական տեսանկյունից դժվար է բանավիճելը, որ մենք այստեղ ունենք հետընթաց և հակասահմանադրական իրավիճակ։ Առաջարկում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ ներկայացվելիք դիմումում ներառեն նաև այն փաստաթղթերը, որոնք ընդունված են եղել Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցության ժամանակ, երբ դա եղել է պարտավորություն։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն այն ժամանակ նույնպես քրեական հետապնդման էր ենթարկվում վիրավորանքի համար։ Սրանք փաստարկներ են, որոնք այս ինստիտուտի ոչ միայն իրավական, այլև բարոյական կողմն են կասկածի տակ դնում, որովհետև մի բան, որի դեմ դու պայքարել ես, այժմ բերում, դարձնում ես դագանակ»,-  նշեց իրավապաշտպանը։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից