Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար՝ Արտաշատի խճուղում. բախվել են KamAZ-ն ու 2 ЗИЛ-երը

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։45-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են KamAZ և 2 ЗИЛ մակնիշի, որոնցից մեկը` բարձված քարով, ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Նույն շարքից