Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Անկարան մտադիր է լրացուցիչ С-400 համալիրներ ձեռք բերել Մոսկվայից. Էրդողան

analitik.am

Անկարան հետագայում ևս Մոսկվայից ձեռք կբերի С-400 զենիթահրթիռային համալիրները։ «ТАСС» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Անկարան պատրաստվում է նման քայլի դիմել, Էրդողանն ասել է. «Ապագայում ոչ ոք չի կարողանա միջամտել այն հարցին, թե ինչ պաշտպանական համակարգեր ենք մենք ձեռք բերելու, որ երկրից և ինչ մակարդակով։ Ոչ ոք չի կարողանա միջամտել այդ հարցին։ Միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել, իհարկե, այո»։

«Ես ամեն ինչ բացատրել եմ ԱՄՆ նախագահ Բայդենին։ Մենք պատրաստվում էինք F-35 ինքնաթիռներ ձեռք բերել և դրա համար 1.4 մլրդ դոլար ենք վճարել»,- ընդգծել է Էրդողանը` հավելելով, որ Անկարան արդյունքում այդպես էլ չի ստացել կործանիչները։
Նրա խոսքով` իրենք նաև խնդրել են վաճառել Pateiot զենիթահրթիռային համալիրները, սակայն ԱՄՆ-ն չի համաձայնել։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից