Բարի օր Գլխավոր Իրավական Հասարակություն Քաղաքականություն 

Դատարանը հետաձգեց Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը (տեսանյութ)

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին հետաձգեց Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը. նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո նոր կքննարկի գրավով ազատ արձակելու մասին միջնորդությունը:

Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի, թե ինչ հիվանդություններ ունի Արմեն Չարչյանը և ինչ բուժում է նրան անհրաժեշտ և արդյոք դրանք համապատասխանում են կալանքի հետ անհամապատասխանելի հիվանդությունների շարքին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին:

Նշենք, որ Չարչյանի պաշտպանները որպես գրավի չափ նշել են 20 միլիոն ՀՀ դրամը։

 

Նույն շարքից