Միջազգային Քաղաքականություն 

Թալիբները կոչ են արել միջազգային հանրությանը նրանց 20 ամիս տալ նախքան իրենց իշխանության մասին դատելը

analitik.am

Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում էկոնոմիկայի նախարար Քարի Դին Մոհամադ Խանիֆը կոչ է արել միջազգային հանրությանը «Թալիբանին» 20 ամիս տալ նախքան դրա կառավարման մասին դատելը, հաղորդում է The Khaama Press-ը:

«Մենք չենք խնդրում աշխարհին օգնել մեզ կամ համագործակցել մեզ հետ, ինչպես դա արել է նախորդ ռեժիմը: Միջազգային հանրությոնն օգնել է նախկին իշխանություններին 20 տարվա ընթացքում, սակայն նրանք միևնույն է տապալվել են: Թող աշխարհը տա մեզ 20 ամիս, այնուհետև դատի՝ արդյո՞ք մենք հաջողություն ենք գրանցել, թե ոչ»,- ասել է նախարարը:

Օգոստոսի 15-ին արմատականներն առանց մարտի մտել են Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Գանին լքել է հանրապետությունը: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են Աֆղանստանի ամբողջ տարածքում հսկողություն սահմանելու մասին, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակել են ժամանակավոր կառավարության կազմը, որում ներառվել են բացառապես արմատական շարժման անդամները:

Նույն շարքից