Իրավական Հասարակություն 

Մեքենայի ուղղությամբ կրակած վարորդը ներկայացել է ոստիկանություն

analitik.am

Հուլիսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Լեքսուս» ավտոմեքենայի վարորդը ատրճանակից կրակոց էր արձակել «Օպել» ավտոմեքենայի ուղղությամբ և վնասել այն:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Սեպտեմբերի 24-ին քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել «Լեքսուսի» 49-ամյա վարորդը: Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:

Տղամարդը կալանավորվել է:

Կատարվում է նախաքննություն:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից