Միջազգային Քաղաքականություն 

Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ են. երկիրը նոր կանցլեր կունենա

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Յուրաքանչյուր ընտրող քվեարկում է 2 անգամ՝ սկզբում կուսակցության ցուցակի, այնուհետև՝ միամանդատ ընտրատարածքի թեկնածուի համար, հայտնում է tsargrad.tv-ն:

Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ անգամ: Այն կուսակցությունը, որը հավաքում է ձայների մեծամասնությունը, ընտրում է կանցլերին: Որպես կանոն՝ առաջատարներն են լինում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կամ Քրիստոնեա-դեմոկրատների դաշինքը. վերջինի ներկայացուցիչը գործող կանցլեր Անգելա Մերկելն է:

Ընտրություններին մասնակցում են ևս 4 խոշոր կուսակցություններ՝ «Ձախ», «Կանաչ», Ազատ դեմոկրատական կուսակցությունը և «Այլընտրանք Գերմանիայի համար». վերջինն ավանդաբար համարվում է եվրասկեպտիկ:

Վերջին 4 ընտրությունների հաղթողը քրիստոնեա-դեմոկրատներն էին, ուստի Մերկելը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր էր 16 տարի անընդմեջ: Նա ընտրություններից առաջ նա պաշտոնապես հայտարարել է իր թոշակի անցնելու մասին: Մերկելի իրավահաջորդը համարվում են Արմին Լաշեթը կամ Մարկուս Սոդերը: Եթե հաղթեն սոցիալ-դեմոկրատները, կանցլեր կդառնա Շոլցը: Կանաչների հաղթանակի դեպքում երկիրը կղեկավարի Բերբոկը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից