Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանը ներկա է գտնվելու դեպի «Եռաբլուր» երթ-մոմավառությանը

analitik.am

Այսօր 18:30-ին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկելու է «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

NEWS.am-ի թղթակիցը դիմել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, թե արդյոք «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է երթին, պատգամավորը պատասխանել է, որ, այո, երկրորդ նախագահը ներկա կլինի և կմասնակցի երթ- մոմավառությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել է Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ դեպի «Եռաբլուր»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից