Հասարակություն 

Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ

analitik.am

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, Գյումրու «Անկախության» հրապարակից մեկնարկեց հիշատակի երթ դեպի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ամփոփված են ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ քառօրյա ու 44-օրյա պատերազմում զոհված շիրակցի զինվորականների աճյունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թեև երթի նախաձեռնողը ՀՅԴ մարզային կոմիտեն ու ՀՅԴ Գյումրու երիտասարդական կազմակերպությունն էր, երթին միացել էին նաև Հայաստանի Հանրապետական ու այլ կուսակցությունների մարզային կառույցների ներկայացուցիչները:

«Երթը ո՛չ քաղաքական է, ո՛չ քարոզչական: Երթին միանում են տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այս կերպ իրենց խոնարհումը բերել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների հիշատակին»,- նշեց կազմակերպիչներից Արա Նախշքարյանը՝ տեղեկացնելով, որ գիշերը նախատեսվում է գիշերային հերթապահություն անցկացնել գերեզմանատանը, որտեղ տեղի կունենա խնկարկում, մոմավառություն:

Երթը մեկնարկեց աղոթքով, իսկ ճանապարհին հնչում էին զոհվածների անունները:

Նույն շարքից