Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Իսկ ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում պետք է ասեր՝ Շուշին ու Հադրութը օկուպացվա՞ծ են, իհարկե, չպետք է ասեր. Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)

analitik.am

Մենք հասկացանք, որ պիտի լինենք միասնական, որպեսզի նման բաներ չկրկնվի։ Պետք է ուժեղացնենք բանակը թե սպառազինություններով, թե այլ փոփոխություններով։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Պետք է ուժեղացնենք բանակը, բայց ամեն անգամ սենց ակնհայտ չասենք՝ ինչ զենք գնեցինք և այլն։ Եթե ինձ եք հարցնում, թե կորցրածը պիտի հետ բերե՞լ , թե՞ ոչ, ես համաձայն եմ, որ պիտի հետ բերենք, բայց ոչ թե հիմիկվանից պիտի գոռանք՝ հետ ենք բերելու, հետ ենք բերելու, այլ սուսուփուս... իրենք ոնց 94-ին պարտվեցին ու 25 տարի անցավ հետ վերցրին։ Իհարկե, մենք կորցրել ենք մեր տարածքները ու պիտի հետ բերենք, բայց դրա համար համախմբել է պետք ու նաև համբերություն»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկումներին, թե Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից, օրինակ, ինչու չպնդեց, որ Շուշին ու Հադրութը օկուպացվել են Ադրբեջանի կողմից, Մելքոնյանը պատասխանեց. «Դուք մտածում եք,որ պիտի ասե՞ր, իսկ ինչու պիտի ասեր, ոչ , չպիտի ասեր։ Այդ ամբիոնից չպիտի ասեր, պիտի սուսուփուս դու քո գործը անես»։

 

Նույն շարքից