Միջազգային Քաղաքականություն 

Բունդեսթագում ընտրություններից հետո պատգամավորների թիվը կավելանա

analitik.am

Բունդեսթագում ընտրություններից հետո պատգամավորների թիվը կավելանա՝ 709-ից դառնալով 735, տեղեկացնում է Գերմանիայի ԿԸՀ-ն։

Ընտրություններում հաղթանակած Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կստանա 206 տեղ, նրան կհաջորդի Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը՝ 196։ «Կանաչների» կուսակցությունը կներկայացնի 118 պատգամավոր, «Ազատ դեմոկրատներին»՝ 92, «Այլընտրանք Գերմանիայի համար»-ին՝ 83։

Հինգ տոկոսի շեմը չհաղթահարած «Ձախերին» կներկայացնի 39 պատգամավոր։ Կուսակցությունն ստացել է երեք ուղղակի մանդատ և ի հաշիվ ընտրական օրենսդրության նորմերի ստանում է խմբակցություն, որը կհամապատասխանի Բունդեսթագի տեղերի 4,9 տոկոսին։

Անցած ընտրությունների ժամանակ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 25,7 տոկոսը, Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքին ձայն է տվել ընտրողների 24,1 տոկոսը, ինչը ամենացածր արդյունքն է նրանց ամբողջ պատմության մեջ։ Այնուհետև «Կանաչների» կուսակցությունն է՝ 14,8 տոկոս, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 11,5 եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 10,3 տոկոս։

Ըստ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի թեկնածու Օլաֆ Շուլցի՝ նա պատրաստվում է պայմանավորվել նոր կառավարող կոալիցիայի մասին մինչև Սուրբ ծնունդ։ Նրա խոսքով՝ կառավարության ձևավորումից հետո Բեռլինը համագործակցություն կզարգացնի ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ։

Նույն շարքից