Բարի օր Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Թբիլիսին առաջարկում է հարթակ՝ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար. Ղարիբաշվիլի

analitik.am

Թբիլիսին կարող է հարթակ դառնալ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիան»։

Նա հիշեցրել է, որ Վրաստանը հունիսին նպաստել է գերեվարված 15 հայ զինվորների ազատ արձակմանը, ինչպես նաև Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը։

«Այդ գործընթացն ավելի բարձր մակարդակով շարունակելու համար մենք առաջարկում ենք մեր եղբայրական պետություններին՝ ադրբեջանցի և հայ եղբայրներին, բանակցություններ սկսել Թբիլիսիում, որը կարող է մշտական հարթակ դառնալ»,- հավելել է Վրաստանի վարչապետը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից