Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Չենք բացառում. Մհեր Գրիգորյանի գրասենյակը՝ եռակողմ հանդիպման վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին

analitik.am

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ոչ հաստատում, ոչ էլ հերքում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբեր ամսին եռակողմ հանդիպման մասին հայտարարությունը։

NEWS.am-ին գրասենյակից ասել են, որ հանդիպման վերաբերյալ ամսաթիվ չկա.

«Չենք բացառում, բայց այս պահին հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորված ամսաթիվ չկա»։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ալիևը թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերին։

Նույն շարքից