Միջազգային Քաղաքականություն 

Շոյգուն և Լավրովը կմնան իրենց պաշտոններում և չեն գնա Պետդումա. Պեսկով

analitik.am

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեն գնում Պետդումա, այլ մնում են կառավարությունում իրենց տեղերում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է tvzvezda.ru-ն:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակն ասել էր, որ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները Պետդումա գնալ-չգնալու վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կկայացնեն:

«Այո»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Единая Россия» կուսակցության առաջատար հնգյակը՝ բացառությամբ երեխաների օմբուդսմեն Աննա Կուզնեցովայի, ներառյալ Շոյգուն և Լավրովը, մնացել են իրենց տեղում և չեն գնում Պետդումա:

Ավելի վաղ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր «Единая Россия» ցուցակի «հնգյակին»՝ վերջին ընտրություններում կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ և յուրաքանչյուրին առաջարկել գլխավորել հանձնաժողով: Շոյգուն կգլխավորի Արևելյան Սիբիրի զարգացման, Լավրովը՝ միջազգային համագործակցության և արտերկրում գտնվող հայրենակիցներին աջակցության հարցերով հանձնաժողովը:

Նույն շարքից