Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Լիբանանահայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առջև

analitik.am

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջև: Այս մասին հայտնում է «Արևելք»-ը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ տասնյակ երիտասարդներ ՀՀ պետական դրոշներով ու դատապարտող պաստառներով հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան առաջ: Նրանք իրենց ելույթներում դատապարտել են Բաքվի իշխանությունների հակահայկական վարքագիծը՝ նշելով, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է ու պահանջելով Ալիևի իշխանությունից՝ հեռու մնալ ՀՀ սահմաններից ու Սյունիքից:

Նույն շարքից