Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Եթե նիստը չգումարեինք՝ հնարավորություն չէինք ունենալու օրինագծի քննարկումը հետաձգել. Վահագն Հովակիմյան (տեսանյութ)

analitik.am

«Եթե նիստը չգումարեինք, ապա ֆորմալ առումով հնարավորություն չէինք ունենալու օրինագծի քննարկումը հետաձգել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը՝ հիմնավորելով հանձնաժողովի նիստի միակ հարցի՝ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի հետաձգումը:

Այդ խոսքից հետո դահլիճ մտած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ բոլոր դեպքերում հարցը զեկուցող փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պետք է հարգեր խորհրդարանը և ներկայանար նիստին: Պատգամավորը նաև հարցրեց, թե փոխոստիկանապետի կողմից ինչ-որ պատճառաբանում ներկայացվե՞լ է, թե ինչու չի ներկայացել:

Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ նախագծի աշխատանքային քննարկման ժամանակ պարզել են, որ դեռևս ճշգրտման հարցեր կան և նախագիծը լրամշակման կարիք ունի և ինքը՝ որպես հանձնաժողովի փախնախագահ, Արա Ֆիդնայանին առաջարկել է չգալ նիստի, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 71 հոդվածի 3-րդ կետով, միևնույնն է, չներկայանալու դեպքում նախագիծը երկու ամսով հետաձգվելու է:
Հովակիմյանը հանգամանալից բացատրեց, թե ինչու է նիստին ներկա է միայն 6 անդամ և ինչու են բացակայում մյուսները, հիմնականում՝ ՔՊ պատգամավորները:

Հանձնաժողովն 5 րոպեում ավարտեց նիստը՝ երկու ամսով հետաձգելով «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը:

Նույն շարքից