Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Թուրքիան և Ադրբեջանի միջև գազային նոր համաձայնություն է ձեռք բերվել

analitik.am

Ադրբեջանի «Շահդենիզ» հանքի գազակոնդենսատային մշակման նոր փուլի շրջանակներում գազի մատակարարումը դեպի Թուրքիա արդեն որոշ ժամանակ է վերականգնված է, երկու երկրների միջև ձեռք բերված նոր համաձայնության արդյունքում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ «Շահդենիզ-1» նախագիծը, որը կքնվել էր 2001 թվականին դեռ, նախատեսում էր նման մատակարարումներ, սակայն այս տարվա ապրիլի տասնվեցին պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել էր, և մատակարարումներն էլ դադարեցվել էին։

Եվ ահա, դատելով ադրբեջանական մամուլում հայտնված հրապարակումներից, կարելի է եզրակացնել, որ մատակարարումները վերսկսվել են Բաքվի և Անկարայի միջև ձեռք բերված նոր համաձայնության արդյունքում։ Նոր ձեռք բերված համաձայնության մանրամասները չեն բացահայտվում։

Նույն շարքից