Հասարակություն Տնտեսություն 

Գազամատակարարման ընդհատումեր կլինեն

analitik.am

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին նախատեսված պլանային աշխատանքները կիրականացվեն սեպտեմբերի 30-ին, ինչի պատճառով ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 2, 2ա, 4, 6, 8, 10, 12, Մ.Պապյան փողոցի թիվ 1, 13, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գազամատակարարումը:

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Նույն շարքից