Հասարակություն Տնտեսություն Քաղաքականություն 

Կառավարությունից մեզ ասել են՝ կամ այդ մարդիկ հեռացվում են, կամ կոմբինատը փակվում է. ԶՊՄԿ փոխտնօրեն (տեսանյութ)

analitik.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ բողոքի դուրս եկած աշխատակիցներին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, հանդիպել է ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆելդմանը: Նա նշեց, որ ինքը եկել է հանդիպելու, սկզբում կասի իր խոսքը, հետո ցանկացողները քաղաքակիրթ ձևով, հերթով կխոսեն:

«Ինչ դուք եկել եք, մենք ոչ մի քաղաքակիրթ բան չենք տեսել: Մեր ղեկավարներին հենց այնպես ազատել, տարել են, դա՞ է քաղաքակիրթը: Նրանք արյուն ու քրտինք են դրել մեր կոմբինտում»,- ասաց աշխատակիցներից Հարություն Մկրտչյանը, ինչին կոմբինատի ղեկավարության ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ որոշումը ՀՀ կառավարությունն է կայացրել. «Կոմբինատից ձեր նշած անձանց հեռացնելը չի եղել մեր նախաձեռնությունը, մեր որոշումը եւ մեզ ոչ մեկը որեւէ բան չի հարցրել: խոսակցությունը եղել է կարճ. Այդ անձինք հեռանում են, կամ կոմբինատը փակվում է»,- ասաց նա:

Ի պատասխան՝ Հարություն Մկրտչյանն ասաց. «Հիմա նույնը մենք ենք ասում. կամ այդ մարդիկ վերադառնում են, կամ կոմբինատը չի աշխատելու, կամ դուք եք հեռանալու: Մենք պնդելու ենք, որ դուք հեռանաք, որ կոմբինատը բացվի, աշխատի: Դուք չեք կարող աշխատել»:

Կոմբինատի փոխտնօրենն առաջարկեց բոլոր պահանջները գրավոր ներկայացնել իրենց, որպեսզի ոչ մի հարց բաց չմնա, իրենք կծանոթանան պահանջներին, իրենց մոտեցումը դրանից հետո կասեն:

 

Նույն շարքից