Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Թուրքիան Ուկրաինայում կկառուցի Bayraktar անօդաչուների սպասարկման կենտրոն. Զելենսկին հայտարարել է, որ «երախտապարտ է Էրդողանին»

analitik.am

Ուկրաինան և Թուրքիան համագործակցության հուշագիր են ստորագրել Bayraktar անօդաչու սարքերի կառուցման և համատեղ ուսուցման և փորձարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, գրում է news.liga.net-ը:

Հուշագիրը ստորագրել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և «Bayraktar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը: Ստորագրմանը ներկա էր նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Հուշագրի շրջանակում «Bayraktar»-ը պետք է Կիևի մերձակայքում կառուցի անօդաչու սարքերի սպասարկման կենտրոն: Հետագայում նախատեսվում է նման կենտրոններ կառուցել այլ վայրերում:

«Մենք շատ երկար ենք սպասել այս պահին: Սա մեզ համար կարևոր իրադարձություն է ... Սա մեծ իրական առաջընթաց է: Ես երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Սա իսկական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասել է Զելենսկին հուշագրի ստորագրումից հետո:

Նույն շարքից