Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Մինսկ է ժամանել ռուսաստանյան ԲՏՌ-82Ա-ի առաջին խմբաքանակը

analitik.am

Մինսկի Օզերիշչե երկաթուղային կայարան է ժամանել Ռուսաստանի Արզամասի մեքենաշինական գործարանի ԲՏՌ-82Ա զրահամեքենաների առաջին խմբաքանակը: Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նոր զրահատեխնիկայի հիմնական մասը կանցնի 120-րդ առանձին մեխանիզացված բրիգադի 72 ՈւԿՋ-ին և Բելառուսի ռազմական ակադեմիային: Վերազինումն անցնում է պլանային կարգով՝ մեխանիզացված բրիգադների թրթուրավոր զրահատեխնիկան անվավորով փոխարինելու համար: ԲՏՌ-82Ա-ի ստացված խմբաքանակի վրա տեղակայված են բելառուսական արտադրության «Ագաթ-Սիստեմ» կապի միջոցները և «Պելենգ» նշանոցները:

Բացի ԲՏՌ-82Ա-ից, Բելառուս են ժամանել նաև ԲՐԵՄ-Կ-ի երկու միավոր: Դրանք նախատեսված են 120-րդ և 6-րդ առանձին մեխանիզացված բրիգադների հանդերձման համար: Զրահատեխնիկայի երկրորդ խմբաքանակը սպասվում է նոյեմբերին: ԲՏՌ-82Ա-ն անվավոր զրահատեխնիկայի նորագույն ռուսաստանյան նմուշն է, որը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինանոց է ընդունվել 2013 թվականին և եկել է փոխարինելու խորհրդային ԲՏՌ-80-ին: Այս մոդելի զրահամեքենաները նաև օգտագործվում են Ադրբեջանի և Ղազախստանի բանակներում:

Նույն շարքից