Հասարակություն Միջազգային Տնտեսություն 

«GeoProMining Armenia» ընկերությունը 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ձեռք է բերել ԶՊՄԿ-ի 60 տոկոսը

analitik.am

2021 թվականի սեպտեմբերի 30-ին «GeoProMining Armenia»-ն ձեռք բերեց ԶՊՄԿ-ի (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) 60 տոկոսը: «GeoProMining» ընկերությունը մտադիր է նաև պղնձաձուլական նոր գործարան կառուցել Հայաստանում:

«GeoProMining»-ի տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն գործարքը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Մենք ուրախությամբ օգտվեցինք առիթից՝ մեր բիզնեսն Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում վերահսկիչ փաթեթ ձեռք բերելու համար՝ միաժամանակ 15 տոկոս բաժնեմաս առաջարկելով ՀՀ կառավարությանը: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա առաջին քայլն է մեր ավելի լայն ներդրումային տեսլականի շրջանակներում: Առաջիկա տարիներին մենք մտադիր ենք նոր պղնձաձուլարանի շինարարություն սկսել Հայաստանում»:

Նշենք, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԲԸ-ն կառավարությանը փոխանցեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) իր բաժնետոմսերի 25 տոկոսը: Այս մասին ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նշում է, որ «Արդյունաբերական ընկերությունը» հանդիսանում է «GeoProMining Armenia»-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը:

Նույն շարքից