Բարի օր Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարարին

analitik.am

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպման սկզբում փոխվարչապետը, կարևորելով հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի անհրաժեշտության առնչությամբ միջազգային հանրության դերը, ընդգծել է, որ դա ամենակարևոր հանգամանքներից մեկն է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման համար:

Մհեր Գրիգորյանն ու և Չեխիայի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև Կառավարության հաստատված ծրագրով սահմանված հիմնական նպատակների, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների, ինչպես նաև՝ վերջերս համաձայնեցված ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո սահմանված ուղենիշների փոխկապակցվածության և փոխլրացման մասին:

ՀՀ փոխվարչապետը և Չեխիայի արտգործնախարարը քննարկել են նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը և երկուստեք շեշտել այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում կողմերը կարևորել են նախարարի հետ չեխական բիզնես համայնքի ներկայացուցիչների այցը Հայաստան և բիզնես ֆորումի կազմակերպումը, ինչպես նաև առաջիկայում հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Նույն շարքից