Բարի օր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Երիտասարդ դաշնակցականների բողոքի լուռ ակցիան զայրացրել է Մակունցին

analitik.am

Միացյալ Նահանգներում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ոստիկանություն է կանչել՝ երիտասարդ դաշնակցականների բողոքի լուռ ակցիան ցրելու համար: Այս մասին հայտնում է arfd.am կայքը:

Մակունցը Վաշինգտոնում մեր դեսպանատանը Հայաստանի 30-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Դրսում հավաքվել էին երիտասարդ դաշնակցականները՝ ներսում անցկացվող միջոցառումը որակելով վիրավորական, երբ հայ ռազմագերիները դեռ Բաքվում են:

Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ հենց այս հարցը պետք է առաջնահերթ լիներ: Նախ դեսպանատան աշխատակիցներն են խնդրել հավաքվածներին հեռանալ: Չեն գնացել՝ պնդելով, որ ոչ մի օրենք չեն խախտում:

Հետո դեսպանատունը գաղտնի ծառայությունների աշխատակիցներին է հրավիրել՝ հավաքվածներին հեռացնելու համար:

Ի դեպ, երիտասարդների հարցին՝ արդյոք իրենք խախտու՞մ են որևէ օրենք, ոստիկանները բացասական պատասխան են տվել:

Նույն շարքից