Միջազգային Տնտեսություն 

Եվրոպական ընկերությունները հայտարարում են սնանկացման մասին գազի ռեկորդային գների պատճառով

analitik.am

Մի քանի եվրոպական կազմակերպություն, որոնք սպառում են գազ, հայտարարել են սնանկացման մասին էներգակիրների բարձր գնի պատճառով, գրում է Independent թերթը:

«Վերջին շաբաթներին Բրիտանիայում գնաճին չեն դիմացել չորս փոքր էներգատիկ ընկերություն: Դժվար կացության մեջ են պարարտանյութերի արտադրողները, որոնք օգտագործում են բնական գազ՝ որպես հումք: Տուժում է նաև ծանր արդյունաբերությունը, որն օգտագործում է մեծ քանակությամբ ջեռուցում, ինչպես նաև ալյումին և ցեմենտ արտադրողները»,- ասվում է հոդվածում:

Կորոնավիրուսի հետևանքով սահմանված լոքդաունից հետո արդյունաբերական արտադրության և էկոնոմիկայի այլ հատվածների վերականգնումը մեծացրել է հումքի պահանջարկն ու նպաստել գազի գնաճին: Գազի գնաճին հանգեցնում են նաև պատերազմները, որոնք կազմակերպել են էլեկտրաէներգետիկ ընկերությունները:

Հոդվածում նշված է, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում ջեռուցման հաշիվներն այս ձմռանը զգալի բարձր կլինեն: NEADA-ի տվյալներով՝ Նահանգներում էներգակրի գինը կարող է աճել 30 տոկոսով, իսկ տնային տնտեսությունների ջեռուցման ծախսերը միջինում կհասնեն 750 դոլար՝ չնայած անցած ձմեռ կազմել են 572 դոլար:

Եվրոպայում գազի գներն աճում են անցած տարվանից և ռեկորդներ են սահմանում: Նախորդ ամիս մեկնարկային գինը գերազանցել է 500 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ սեպտեմբերի վերջում՝ հասել է 1200 դոլարի: Դա տեղի է ունենում չնայած հանգամանքին, որ Ռուսաստանը կատարում է բոլոր պայմանագրային պայմանավորվածությունները մայրցամաքում մատակարարման առնչությամբ:

Նույն շարքից