Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Եթե Հայաստանի իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին գործողությունները նույն հերթականությամբ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

analitik.am

Եթե Հայաստանի իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը, նույն հերթականությամբ՝ իրենց նպատակին հասնելու համար, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների մասին։

«Պատերազմից առաջ բոլոր վերլուծաբաններն ահազանգում էին, նույնիսկ դեսպանատներն իրենց քաղաքացիներին զգուշացնում էին, որ Ղարաբաղ գնալն ուղղակի վտանգավոր է, և դժվար է ենթադրել, թե մեր կառավարությունն այդ մասին չգիտեր։ Եթե գիտեր, ապա հարց է առաջանում՝ ինչո՞վ բացատրել, որ պատերազմի հենց առաջին երկու-երեք օրվա ընթացքում մենք կրել ենք ահռելի կորուստներ։ Այստեղ ուղղակի բացատրություն չկա»,- ասաց Քոչարյանը՝ արձագանքելով հաճախ հնչող հարցադրմանը, թե արդյոք Հայաստանի իշխանությունները գիտեին պատերազմի մեկնարկի մասին։

Մյուս հարցադրմանը, թե ինչու է հայկական կողմը պարտվել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

«Պատերազմում են պետությունները, այլ ոչ թե բանակները։ Պետությունն է միբիլիզացնում ամբողջ հնարավորությունները պատերազմում հաղթանակ կրելու համար։ Հենց դա է հիմնական պատճառը, որ երկրի առաջին դեմքը պատերազմի ժամանակ դառնում է գլխավոր գերագույն հրամանատար, որ հնարավորություն ունենա մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսները՝ և՛ մարդկային, և՛ նյութական։ Ըստ էության, Հայաստանում դա չարվեց։ Սա մեր ձախողման առաջին պատճառն է»։

Քոչարյանն ասաց, թե անպատասխան մնացին Մովսես Հակոբյանի հնչեցրած մեղադրանքներն ու փաստերը, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներ։ «Իշխանությունն այսօր ամեն կերպ խուսափում է իրենց համար ոչ հաճելի հարցերին պարզաբանում տալուց»,- նշեց նա։

 

Նույն շարքից