Բարի օր Հասարակություն Տնտեսություն Քաղաքականություն 

Հիմա ո՞վ է փայ մտել. Ռոբերտ Քոչարյանը՝ Զանգեզուրի կոմբինատի բաժնեմասը վարչապետի աշխատակազմին փոխանցելու մասին (տեսանյութ)

analitik.am

Զանգեզուրի կոմբինատի հետ կապված պատմությունը կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ է։ Այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով ՀՀ կառավարությանը բաժնեթղթերի փաթեթի հանձնումը։

«Դուք հիշում եք, այն միշտ ինձ հետ էին կապում։ Բայց ես ոչ մի կապ չունեի այդ կոմբինատի հետ։ Եվ ո՞վ էր անում։ «Հայկական ժամանակը»։ Հիմա ո՞վ է փայ մտել։ Հավանաբար, Հայաստանի պատմության մեջ սա ամենամութ գործարքն է։ Անհասկանալի է, թե ինչու է այսպիսի կարգ, և բաժնեմասի կառավարումն էլ փոխանցվում է վարչապետի ապարատին։ Սա աբսուրդ է։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն ֆիննախի կամ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ի՞նչ պրոֆեսիոնալ տվյալներ ունի վարչապետի ապարատը նման կառավարման համար։ Սա ուղղակի մասնակցություն է ամենախոշոր կոմբինատում և ֆինանսական հոսքերին հետևելուն։ Սա կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ է, լկտիության աստիճանի»,- այսպիսի գնահատական է տվել Քոչարյանը։

Նույն շարքից